Եվրախորհրդարանը չի դիտարկի Ադրբեջանի նախագահական ընտրությունները
Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահական ընտրություններին, ասվում է Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորների հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԵԽ-ն չի մեկնաբանի ո՛չ բուն գործընթացը, ո՛չ դրա արդյունքները։ Ադրբեջանի նախագահի պաշտոնին հավակնում է 7 մարդ: