Հայտնաբերվել են Wildberries-ի այրված պահեստի աշխատակիցները, որ կապի դուրս չէին գալիս
Wildberries-ը հայտնաբերել է այրված պահեստի բոլոր աշխատակիցներին, որոնք միջադեպից հետո կապի դուրս չէին եկել։ Այդ մասին հայտնում է ընկերության Telegram-ալիքը։
«Պարզել ենք բոլոր մարդկանց գտնվելու վայրը, ոչ ոք անհետ կորած չի համարվում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ հունվարի 13-ին՝ Սանկտ Պետերբուրգում Wildberries խոշորագույն պահեստներից մեկում, հրդեհը տեղի էր ունեցել: Հրդեհի մակերեսը կազմել է 70 հազար քառակուսի մետր։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում էին, որ հունվարի 15-ի առավոտյան դրությամբ տուժածներ չկան։
Հրդեհի նախնական պատճառը էլեկտրագծերի անսարքությունն է եղել։ Հարուցվել է քրեական գործ։