Հնդկաստանի ԱԳ նախարարը պաղեստինա-իսրայելական կողմերին հորդորում է խուսափել էսկալացիայից
Պաղեստինա-իսրայելական հակամարտության բոլոր կողմերը պետք է խուսափեն էսկալացիայից և լուծումներ փնտրեն երկխոսության միջոցով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:
«Բոլոր կողմերը պետք է խուսափեն սադրիչ գործողություններից և էսկալացիայից՝ խթանելով երկխոսությունն ու դիվանագիտությունը», - շեշտել է նա: