Կլինեն խորհրդարանական լսումներ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 17-ին՝ ժամը 11:00-ին կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը: