«Ուկրաինայի խաղաղության բանաձև» հանդիպումը անհեռանկար միջոցառում է․ Կրեմլից արձագանքել են
«Ուկրաինայի խաղաղության բանաձև» հանդիպումը անարդյունք և անհեռանկար միջոցառում է»: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Դավոսում հունվարի 14-ին տեղի ունեցած «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը․
«Առանց Ռուսաստանի մասնակցության՝ Կիևի առաջարկած «խաղաղության բանաձևի» շուրջ քննարկումներ կարող են տեղի ունենալ, բայց դրանք զուրկ են որևէ արդյունքից ու հեռանկարից։ Գործընթացը չի կարող որևէ կոնկրետ արդյունքի հանգեցնել մի պարզ պատճառով՝ մենք այնտեղ ներգրավված չենք»,- ասել է նա։
Նշենք, որ ՀՀ Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնպես մասնակցել է «Ուկրաինայի խաղաղության բանաձև» հանդիպմանը: