Բաքվում աճում է արտադրամասում բռնկված հրդեհի հետևանքով մահերի թիվը
Բաքվի արտադրամասում պայթյունի և հրդեհի վայրում որոնողափրկարարական գործողության արդյունքում հայտնաբերվել է 6 մահացածի դի, փլատակների տակից դուրս է բերվել ևս մեկի մարմինը:
Պայթյունից վիրավորվել է 24 հոգի։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ուժեղ պայթյուն է որոտացել Բաքվի կահույքի արտադրամասում, դեպքի վայր է մեկնել շտապօգնության 15 խումբ։