Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը
Քաղաքականություն

Եկամուտների ինքնահայտարարագրման համակարգն ամբողջությամբ պատրաստ կլինի մարտին

Եկամուտների ինքնահայտարարագրման համակարգի ներդրումն ավարտական փուլում է։ Համակարգը, որով ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիրը, ամբողջությամբ պատրաստ կլինի մարտին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը տեղեկացրեց, որ մշակվում է ինչպես համակարգի վեբ տարբերակը, այնպես էլ բջջային հավելվածը։

«Վստահեցնում եմ, որ համակարգը լինելու է պարզ և հասկանալի։ Համակարգը Հայաստանում ներդրվում է փուլ առ փուլ։ 2024 թվականին 2023 թվականի եկամուտների վերաբերյալ պետք է հայտարարագիր ներկայացնեն ավելի փոքր   խումբ ֆիզիկական անձինք՝ հանրային ծառայողները, իրավաբանական անձանց ընկերությունների իրական շահառուները։ Հաջորդ տարի կընդլայնվի այդ խումբը, իսկ երեք տարի անց ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։ Ասեմ, որ հարկային մարմնում առկա բոլոր եկամուտների մասին տվյալներն ավտոմատ նախալրացվելու են։ Քաղաքացին պարզապես պետք է մուտք գործի համակարգ, ստուգի այդ տվյալները, եթե ավելացնելու բան կա դա անի ու էլեկտրոնային ստորագրությամբ հաստատի։ Ֆիզիկական անձինք պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն»,-ասաց Աշոտ Մուրադյանը։

Եկամուտների ինքնահայտարարագրման համակարգը ենթադրում է նաև որոշակի սոցիալական կրեդիտներ։ Այս տարվա համար նախատեսված է առողջապահության ու կրթության ոլորտում կատարված ծախսերի որոշակի չափով հետվերադարձ։ Կրթության ոլորտում մինչև 100 հազար դրամի չափով, առողջապահության ոլորտում՝ մինչև 50 հազար դրամի չափով։ Նման դեպքում անհրաժեշտ է, որ քաղաքացին այն տեղերում, որտեղ ստացել է տվյալ ծառայությունը, դիմի համապատասխան հարկային հաշիվ դուրս գրելու համար, որպեսզի դրանք հասանելի լինեն ՊԵԿ-ի տեղեկատվական բազայում։

«Օրինակ, ես իմ երեխայի համար դպրոցում վճարել եմ կրթության ծառայության համար վճար։ Դիմում եմ, դպրոցը դուրս է գրում հարկային հաշիվ ու այդ տեղեկությունը ներկայացվում է ՊԵԿ-ին, որն էլ որոշակի չափով գումարի հետվերադարձ է կատարում»,-ասաց Աշոտ Մուրադյանն՝ ընդգծելով, որ քաղաքացին համակարգում տեսնելու է իր բոլոր եկամուտները, հետվերադարձի գումարները, այսինքն՝ ամբողջ շարժը։