Շոյգուն բանակցություններ է վարել իր իրանցի գործընկեր Աշտիանիի հետ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի պաշտոնակից Մոհամմադ Աշտիանիի հետ:
Քննարկվել է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցեր, մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։