Գերմանիան զորքեր կտեղակայի Լեհաստանի տարածքում
Լեհաստանը համաձայն է իր տարածքում գերմանական ռազմական կոնտինգենտի տեղակայմանը:
Այս մասին Rzeczpospolita-ին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի փոխարտգործնախարար Անջեյ Շեյնան։
Ներկայումս Լեհաստանում կա մոտ 10 հազար ամերիկացի զինվորական։
Շեյնան ընդգծել է, որ երբ հարեւան պետությունում զինված հակամարտություն է տեղի ունենում, հնարավորինս ողջունելի է Լեհաստանի դաշնակիցների ցանկացած օգնություն և համագործակցություն։
Rzeczpospolita թերթը նաև հաղորդում է, որ լեհական զենքի գործարանները առավելագույնս մեծացրել են արտադրական հզորությունները Ուկրաինա մատակարարումների ֆոնին։