Պեսկովն անհեթեթ է անվանել Կիևի կողմից Մոսկվայի հետ բանակցությունների արգելքը
Կիևն ինքը պաշտոնական է դարձրել Մոսկվայի հետ ցանկացած բանակցությունների արգելքը, սա անհեթեթ իրավիճակ է, Ռուսաստանը հանդես է գալիս ուկրաինական հարցը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին, բայց հաշվի առնելով արևմտյան երկրների և Ուկրաինայի դժկամությունը՝ Ռուսաստանն իր նպատակներն իրականացնում է հատուկ ռազմական գործողության միջոցով:
Այս մասին ասել է ՌԴ նախագահի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հունվարի 14-ին Դավոսում ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մակարդակով հանդիպում է կայացել Ուկրաինայի կարգավորման, այսպես կոչված, «խաղաղության բանաձեւի» շուրջ։ Դրան մասնակցել է 83 պատվիրակություն։
Ավելի վաղ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը հայտարարել էր, որ առանց Ռուսաստանի Դաշնության խաղաղության համաժողովի անցկացումը անհնար է։