Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում կատարել իր պարտավորությունները Թայվանի նկատմամբ
Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին կատարել իր բոլոր պարտավորությունները Թայվանի հարցում և կեղծ ազդանշաններ չուղարկել Թայվանի անջատողականներին:
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը։
ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են պետքարտուղարի նախկին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը և Ազգային անվտանգության նախկին խորհրդական Սթիվեն Հեդլին, Թայվան են ժամանել հունվարի 14-ին։ Նրանք հանդիպել են կղզու վարչակազմի ներկայիս ղեկավար Ցայ Ինգ Վենի և կղզու վարչակազմի ընտրված ղեկավար Լայ Ցինդեի հետ։