Սանկտ Պետերբուրգում Wildberries-ի պահեստում բռնկված հրդեհի պատճառը կապված է եղել հոսանքալարերի հետ
Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Wildberries-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ նշելով, որ հրդեհը տարածվել է 50 հազար քառակուսի մետր մակերեսով:
«Պահեստային համալիրում հրդեհ է բռնկվել 50 հազար քառակուսի մետր մակերեսով տարածքում։ Հրդեհին տրվել է բարդության թիվ 5 աստիճան։ Տուժածների մասին տեղեկություններ այս պահին չեն ստացվել»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է մոտ 270 մարդ և 57 միավոր տեխնիկա: