ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել ենԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համարՌուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոններիԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժականԵրվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել ենՖրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համարՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Ֆրանսիական զորքերը առաջին անգամ հետ են մղել հութիների հրթիռային հարձակումը Բան Էլ Մանդեբի նեղուցումԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԵս եմ հանձնարարել պարեկային ծառայությանը, որ փարոսիկներն անջատած վարեն մեքենաները. ՆԳՆ (տեսանյութ)Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԹող գլուխները տան պատին, հետո էլի տան, որ հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսերՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըԴավիթ Խուդաթյանի անունով և լուսանկարով ստեղծվել է կեղծ օգտահաշիվԱլեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամԹրամփը ծրագրում է հանդիպում անցկացնել Զելենսկու և Պուտինի հետ10 բջջային հեռախոս և թմրանյութի նմանվող զանգված․ ՔԿՀ-ում կանխվել են փոխանցման փորձերԾնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը (տեսանյութ)Օդային և ուժային ակրոբատիկա, ձեռնածություն, ծաղրածուներ ու բազմաժանր տպավորիչ համարներ. «Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում էԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»
ԱԺ-ն վերածել են էժանագին թատրոնի․ ՔՊ-ն ու ընդդիմությունը խաղում են իրենց դերերը
Արխիվ

Մտահոգություններ և առաջարկներ ընտրական օրենսգրքի բովանդակության մասով

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդավար զարգացման համար հիմնարար նշանակություն ունի ընտրական համարակարգի իրական բարեփոխումը, հաշվի առնելով վերջին քսանմեկ տարում տեղի ունեցած ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները և զեղծարարությունները, մասնավորապես, 2015թ. դեկտեմբերի հանրաքվեի ժամանակ, գնահատելով մեր երկրի և հասարակության առաջ ծառացած ծանր մարտահրավերները՝ առաջիկա ընտրություններին նախընթաց, մենք` քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ, անհրաժեշտ ենք համարում հանրությանը և իշխանություններին ներկայացնել մեր մտահոգություներն ու առաջարկությունները` կապված նոր ընտրական օրենսգրքի մշակման և բովանդակության հետ:

Անբեկանելիորեն անհրաժեշտ է ապահովել նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների թափանցիկությունը` քաղաքացիական հասարակության բոլոր հնարավոր դերակատարների և քաղաքական կուսակցությունների ներգրավվածությամբ: Մենք հավատում ենք, որ այս աշխատանքների լիակատար թափանցիկությունը և մասնակցայնությունը նախապայմանն են իրական բարեփոխման:

Նոր ընտրական օրենսգրքում հետևյալ գործիքների և լուծումների ներմուծումը համարում ենք անխուսափելի երաշխիքներ` ապահովելու ընտրական համակարգի բարեվարքությունն ու թափանցիկությունը, գործընթացի հաշվետվողականությունը և հնարավորություն` վերականգնելու ոտնահարված ընտրական իրավունքը, եթե այդպիսիք տեղի ունենա.

1. Նոր ընտրական օրենսգրքի որևէ էական առաջընթաց, որը կապահովի ընտրական գործընթացների բարեվարքությունը և կբարձրացնի Հայաստանի ժողովրդի վստահությունը ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտի նկատմամբ հնարավոր չի լինի առանց ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման պետության պոզիտիվ պարտավորության սահմանման: Անգամ, նախատեսվող էլեկտրոնափաստաթղթային քվեարկության համակարգի ներդրումն, որն այժմ քննարկվում է իշխանությունների կողմից, չի կարող լուծել խախտումները, մասնավորապես, լցոնումների խնդիրը, որը դարձել է սովորական և օգտագործվել է նաև վերջին հանրաքվեի ժամանակ: Այսպիսով, միայն ընտրողների ցուցակների հրապարակման, բացակա և քվերակած ընտրողների ցուցակների համադրման իրական հնարավորության պարագայում, կարելի է կանխել զանգվածային ընտրակեղծարարությունը: Հակառակ պարագայում, էլեկտրոնափաստաթղթային քվեարկությունը կդառնա կասկածելի գործիք, որովհետեւ այն կարող է լինել անարդյունավետ, առավել վնասակար և կդիտվի արպես ռեսուրսների անտեղի վատնում:

2. Ընտրական օրենսգրքով պետք է նաև ապահովի բացակա և առկա ընտրողների առանձնացված ցուցակների մատչելիությունը: Այս ցուցակները պետք է հասանելի լինեն, ընտրություններից առաջ բոլոր ընտրատեղամասերում:

3. Ընտրական օրենսգիրքը պետք է ճանաչի մաթեմատիկական էքստրապոլյացիայի միջազգայնորեն ընդունված վիճակագրական եղանակի հիման վրա բերված ընտրակեղծիքների փաստերը` որպես հիմնավոր կասկած: Սա նաև հիմք կհանդիսանա քննություն իրականացնել խախտումների շուրջ և ձայների վերահաշվարկ` ցանկացած ընտրատեղամասում, որտեղ կդիտվի Գաուսի կորության շեղում, ինչը կվկայի լցոնումների մասին:

4. Ընտրությունների օրինականության ապահովման համար պատշաճ հանրային հսկողություն սահմանելու նպատակով անհրաժեշտ է վերացնել դիտորդության քննական արտոնագրման գործող կարգը, այդպիսով բացառել տեղական եւ օտարերկրյա դիտորդների նկատմամբ խտրական վերաբերմունքը մի կողմից, իսկ մյուս կողմից բացառել դիտորդական իրավունքի որեւէ սահմանափակում: Բացի այդ անհրաժեշտ է ընդարձակել դիտորդական առաքելությունների ու դիտորդների լիազորությունների շրջանակը` ընձեռնելով արձանագրված խախտումների հիման վրա քվեարկության արդյունքները բողոքարկելու իրավունք՝ որպես հանրային շահի ներկայացուցիչ:

5. Պետության կողմից որպես պոզիտիվ պարտավորություն, բոլոր ընտրական տեղամասերը հարկավոր է կահավորել եւ ապահովել ընտրական գործընթացի, մինչև 5 տեսախցիկով, պատշաճ տեսաձայնագրման, ուղիղ առցանց հեռարձակման հնարավորությամբ: Պետական իշխանությունը նաև պիտի ստանձնի այդ տեսաձայնագրությունների արխիվացման և, որպես գաղտնիք չհանդիսացող տեղեկություն պահպանելու պարտավորությունը: Օրենսգիրքը պետք է սահմանի տեսաձայնագրությունների առկայությունն որպես դատական ապացույց` հայտարարված խախտումների դեպքերով:

5. Պետության կողմից որպես պոզիտիվ պարտավորություն անհրաժեշտ է ապահովել ոչ միայն դե յուրե, այլեւ դե ֆակտո գենդերային հավասարության չափանիշը ընտրված թեկնածուների միջև՝ ուղղված ապահովելու կանանց լիարժեք մասնակցությունն ու ներկայացվածությունը իշխանության օրենսդրական համակարգում: Ներկայումս Ընրտական օրենսգրքի 108-րդ հոդվածով ամրագրված 20%-անոց քվոտան չի համապատսխանում ՄԱԿ-ի կողմից սահմանցած չափանիշներին, ըստ որի գենդերային հավասարության ապահովման համար մեկ սեռի ներկայացվածությունը պետք է լինի առնվազն 30-40%[1]:

6. Այնպիսի կարգավորումներ պիտի ներմուծվեն ընտրական օրենսգիրք, որոնցով բացառվեն պետական կամ համայնքային վարչական միջոցների (աշխատուժ, անշարժ եւ շարժական գույք, բյուջետային, արտաբյուջետային, հաղորդակցության միջոցներ, պաշտոնական դիրք, ծախսանյութեր, աշխատաժամանակ եւ այլն) օգտագործումը եւ չարաշահումը, թեկնածուի օգտին բանեցնելը, իսկ այդ նորմերի խախտումների դեպքում հստակ, խիստ եւ չափելի պատժամիջոցներ պիտի սահմանվեն` փոխարենը գոյություն ունեցող ոչ համաչափ կիրառվող միջոցների:

7. Ընտրական օրենսգրքով և համապատասխան օրենքներով սահմանել հստակ մեխանիզմներ և պարտավորություններ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և հարկային մարմինների կողմից՝ ստուգելու կուսակցությունների և թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի և քարոզչության ֆինանսավորման աղբյուրների հավաստիությունը:

8. Ընտրական գործընթացում հնարավոր խախտումների մասին բողոքարկման, վերահաշվարկի եւ հարակից այլ գործողությունների համար նախատեսվող ժամկետները պիտի սահմանվեն ողջամտության եւ արդյունավետության ելակետով:

9. Բանակում ընտրական իրավունքի պաշտպանությունը պիտի վերանայվի արմատապես, այն հաշվով, որ բացառվեն զինվորականներից մեկի կամ խմբի, կամ հրամանատարական կազմի գործողությունների կամ անգործության որեւէ ազդեցություն զինծառայողների ազատ կամարտահայտման վրա: Բոլոր բոլոր թեկնածուները պետք է համահավասար հնարավորություն ունենան ներկայանալու եւ իրենց ծրագրերը ներկայացնելու զինվորականներին, իսկ զինվորականները ազատ լինեն` օգտվելու իրենց ընտարական իրավունքից կամ չօգտվելու: Նաև, պետք է այս ամենի հանրային վերահսկողության իրական միջոցներ նախատեսվեն:

10. Օրենքը պետք է արգելի ՀՀ պետական եւ համայնքային կրթական համակագում աշխատող մանկավարժներին, ուսուցիչներին եւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ընդգրկվել ընտրական հանձնաժողովներում, այսպիսով բացառել նրանց մասնակցությունը հնարավոր ընտրական հանցագործություններին եւ զեղծարարությունը, եւ դրանով՝ պաշտպանել աճող սերնդին հնարավոր զեղծարարների մոտ սովորելու ռիսկից: Սա չի կարող դիտարկվել որպես կրթական համայնքի համար հանրային կյանքին մասնակցության իրավունքի սահմանափակում, որպիսին դա այժմ ներկայացվում է պաշտոնյաների կողմից, մինչդեռ, այս չափանիշը կպաշտպանի նրանց ահաբեկման և մանիպուլիացիայի զոհ դառնալուց:

Ի լրումն, նաև առաջարկում ենք փոփոխություն ՀՀ Քրեական օրենսգրքում՝ կապված ընտրողի կամքի ազատ ձևավորման, արտահայտման և կամահայտնության պաշտպանությւն հետ այդ թվում՝ ընտրակեղծարարներին զսպող և համարժեք պատիժներ սահմանելը: Ինչպես նաև առաջարկում ենք խթանող և խրախուսող իրավակարգավորումներ, մասնավորապես, քրեական պատասխանատվությունից ազատում՝ ընտրակաշառք ստանալու համար, եթե անձը կամավոր հաղորդում է ներկայացնում այդ մասին:
Մեր առաջարկություններն ու լուծումները չեն սահմանափակվում միայն վերը բերվածներով: Գոյություն ունեն միջոցներ և մեթոդներ` գործընթացի հետագա բարելավման և ազատ ու արդար ընտրությունները հասանելի դարձնելու համար: Սակայն, մեր կարծիքով, վերը նշվածները կարևորագույնն են` կանխելու ընտրական բարեվարքության մշտական չարաշահումները` համապետական, տեղական ինքնառավարման և հանրաքվեների մակարդակներում:

Այս հայտարարությամբ մենք պատրաստակամություն ենք հայտնում, ինչպես վերը նշված և հարանման առաջարկների քննարկման, այնպես էլ նոր Ընտրական օրենսգրքի մասնակցային մշակման աշխատանքներին ներգրավվելու համար: