Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահի» թիրախին հարվածելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ իր կործանիչը հարվածել է լիբանանյան Հեզբոլլահի կարևոր թիրախին Լիբանանի հարավում գտնվող Մարվահին քաղաքի մոտ։
Իսրայելական հատուկ ջոկատայինները գնդակոծել են հակատանկային հրթիռներով զինված Հեզբոլլահի մարտիկներին:
«Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչը հարվածել է ահաբեկչական թիրախին հարավային Լիբանանի Մարվահինա քաղաքի մերձակայքում: Բացի այդ, Իսրայելի պաշտպանության հատուկ նշանակության ուժերը և հրետանին կրակել են հակատանկային հրթիռներով զինված ահաբեկիչների ջոկատի վրա», - ասվում է բանակի հայտարարության մեջ։