ԱՄՆ-ն հետախուզական տեղեկատվություն է տրամադրել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը
ԱՄՆ-ը վերջերս Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին զենք, զինամթերք և հետախուզական տեղեկատվություն է փոխանցել։
Այս մասին գրում է Hürriyet թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Թուրքիայի ռազմաօդային ուժերը օդային օպերացիա են իրականացրել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում՝ Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների հարձակումից հետո երկրի բանակի դիրքերի վրա, որի հետևանքով ինը զինվոր է զոհվել։
«Տեղեկություններ կան, որ ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև տարբեր կենտրոններ վերջերս ահաբեկչական կազմակերպությանը մատակարարել են զենք, զինամթերք և հետախուզական տեղեկատվություն»,- գրում է հրատարակությունը։