Ադրբեջանական բանակը կշարունակի հարմարվել թուրքական մոդելին․ Զաքիր Հասանով
Ադրբեջանական բանակը հաջող բարեփոխումներ է իրականացրել թուրքական մոդելին անցնելու համար։
Այս մասին ասել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը՝ կազմավորումների, զորամասերի և հատուկ նշանակության ուսումնական հաստատությունների կադրային աշխատանքի վերաբերյալ անձնակազմի հետ անցկացված ուսումնամեթոդական խորհրդակցության ժամանակ։
Նա նշել է, որ ադրբեջանական բանակը թուրքական մոդելին համապատասխանեցնելու բարեփոխումները շարունակվելու են։