Գնում ենք ճիշտ ճանապարհով. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը դիտել է ԲԴԽ պատրաստած ֆիլմը, որը կոչվում է «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. երբ ու ոնց կլինի դրա վերջը»։
«Դատական համակարգի մեր գործընկերները ահա այսպես են արձագանքել իրենց ուղղված մեր բոլորիս քննադատություններին:
Այս ֆիլմի դիտումը ինձ համոզեց, որ գնում ենք ճիշտ, այսինքն ինստիտուցիոնալ ճանապարհով: Նաեւ օգնեց դատական համակարգի աչքերով նայել արդարադատության ոլորտի մեր խնդիրներին: Անպայման դիտեք»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։