Ադրբեջանը հայտնվել է ամենադժվար վիզա տրամադրող երկրների 10-յակում
Աշխարհահռչակ «Wanderlust» տուրիստական ամսագիրը Ադրբաջանն ընդգրկել է աշխարհի 10 ամենադժվար վիզա տվող երկրների շարքում: Ինչի առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք-նամակ է ուղարկել ամսագրի խմբագրություն: Հայտնում է azadliq.az գործակալությունը:
Այս իրադարձության վերաբերյալ APA գործակալությանը հարցազրույց է տվել Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Նա տեղեկացրել է տուրիստական ամսագրում տեղ գտած հոդվածի պատճառները: Ըստ Հաջիևի 2014 թվականին «Regent Holidays»կազմակերպության կազմում «Ադրբեջանից գրավված» տարածքներ է այցելել «Wanderlust» ամսագրի աշխատակից Մարկ Ստրաթթոնը: Այդ կապակցությամբ Ադրբեջանը իր բողոքն է հայտնել «Regent Holidays» կազմակերպությանը և Մարկ Ստրաթթոնին ընդգրկել «անցանկալի հյուրերի» ցուցակում:
Այնուհետև Մարկ Ստրաթթոնն իր հոդվածն է տեղադրել «Wanderlust» ամսագրում: Այս ամենը հաշվի առնելով տուրիստական ամսագիրը Ադրբեջանն ընդգրկել է ամենադժվար վիզա տրամադրող 10 երկրների շարքում: