Վթար Չինաստանի հանքերից մեկում․ կան զոհեր և անհետ կորածներ
Չինաստանի Հենան նահանգի ածխահանքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ութ մարդ զոհվել է, ևս ութն անհետ կորել։
Այս մասին հայտնել է Պինգդինգշանի քաղաքային իշխանությունը։
«Հունվարի 13-ի ժամը 01:00-ի դրությամբ հաստատվել է, որ ութ մարդ մահացել է Պինգդինգշան Տյանանի ածխահանքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, ևս ութ մարդ անհետ կորել է»,- ասվում է հաղորդագրության մեջ: