Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան ամրապնդում են ռազմական համագործակցությունը
Կայացել է Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի զինվորականների եռակողմ հանդիպումը։ Ինչպես հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները, հանդիպմանը, որին մասնակցել են երեք երկրների բարձրաստիճան զինվորականներ, ընդգծվել է պաշտպանության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու նրանց ընդհանուր ցանկությունը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանական տեխնիկայի տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը։ Երրորդ նման հանդիպումը նախատեսվում է անցկացնել Էր Ռիադում փետրվարին՝։
«Երեք կողմերը վերահաստատեցին երեք բարեկամ երկրների մտավոր, տեխնիկական, ֆինանսական և մարդկային ռեսուրսների համատեղման կարևորությունը՝ ընդհանուր նպատակներին հասնելու և պաշտպանության ոլորտում ինքնաբավության հասնելու համար», - հաղորդում են պակիստանյան լրատվամիջոցները: