Բայդենը վստահ է, որ Իրանը չի ցանկանա կռվել ԱՄՆ-ի հետ
Եմենում «Անսար Ալլահ» շարժման վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները չեն վկայում ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ պատերազմի սկիզբի մասին:
Այդպես է կարծում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն իրականում գտնվում է պատերազմի մեջ Իրանի հետ, Սպիտակ տան ղեկավարի մամուլի խոսնակը բացասաբար է պատասխանել. «Իրանը չի ցանկանա կռվել մեզ հետ»։
Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները հաջող են անցել. «Չեմ կարծում, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր կան։ Սա եւս մեկ պատճառ է այն հաջողված համարելու համար»,-նշել է նա։