Լոռու մարզպետի տեղակալի նկար է տեղադրել «դուշի» հետ, ապա հեռացրել այն (լուսանկարներ)
Վանաձորի «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության (ՀԿ) ղեկավար Գևորգ Քոթանջյանը ֆեյսբուքյան իր էջում նկատել է, որ սկզբում մարզպետի տեղակալը նկար ունի դուշի հետ, որը հետո հեռացրել են։ Նա մասնավորապես գրել է․
«Լոռու մարզպետի աշխատակազմը նյութովա կիսվել, առաջին սքրինում մարզպետի տեղակալը նկար ունի դուշի հետ,երկրորդ սքրինում ակնհայտ ա, որ էտ նկարը հեռացրել են։
Հարց` նկա՞րն էր ոչ էսթետիկ, թե՞ դուշն էր էժան՝ թանկի տեղ նաղդած»։