Ահմեթ Դավութօղլուն Ուկրաինայում հակառուսական հայտարարություններ է արել
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Կիևում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ հակառուսական հայտարարություններ է արել, ինչի մասին տեղեկացնում է sondakika.com կայքը:
Այսօր Ուկրաինա մեկնած Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է վարչապետ Յացենյուկի հատ: Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուն ընդգծել է, որ Ռուսաստանը հակաօրինական է վարվել Ուկրաինայի և Թուրքիայի նկատմամբ:
«Ուկրաինան մեզ համար միայն հարևան չէ, այլ ստրատեգիական և եղբայր երկիր է: Ուկրաինան ամբողջ Եվրասիայի համար ամենակարևոր երկրներից է և տարածքային ամբողջականությունը կարևոր է: Ես ուրախ եմ, որ մենք մի շարք խնդիրներում նույն հայեցակարգերն ունենք: Թուրքիան ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և Ղրիմը համարում է Ուկրաինայի տարածք: Ղրիմը Ուկրաինայի մի մասն է և թաթարների հայրենի հողը: Ղրիմում, Ուկրաինայում և Սիրիայում Ռուսաստանի կատարած ագրեսիվ գործողությունների դեմ համատեղ ենք պայքարում: Ցավոք սրտի Սիրիայում Ասադի ուժերը, ռուսական ուժերը և ահաբեկիչները բնակչության հանդեպ ջարդեր են իրականացնում: Սիրիական ռեժիմը պաշտպանողները մարդկային մեղքի տակ են մտնում և բացեիբաց խախտում են միջազգային իրավունքի նորմերը», հայտարերլ է Ահմեթ Դավութօղլուն: