Լոնդոնը Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերի պատմության մեջ ամենամեծ խմբաքանակը
Մեծ Բրիտանիան նախատեսում է Ուկրաինային փոխանցել անօդաչու թռչող սարքերի պատմության մեջ ամենամեծ խմբաքանակը։ Այս մասին հունվարի 12-ին Կիեւ կատարելիք այցի նախօրեին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սա կլինի անօդաչու թռչող սարքերի ամենամեծ խմբաքանակը, որը երբևէ փոխանցվել է Ուկրաինա օտարերկրյա պետության կողմից», - ասել է Սունակը:
Անօդաչու թռչող սարքերի մեծ մասը կստեղծվի Բրիտանիայում, մինչդեռ երկրի պաշտպանության գերատեսչությունը մտադիր է ներգրավել օտարերկրյա գործընկերներին: