ՆԱՏՕ-ում ցնցված են Ուկրաինայում ռուսական բանակի վերջին հարվածներից հետո
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածքում ռազմական օբյեկտներին հասցված զանգվածային հարվածները շոկ են առաջացրել ՆԱՏՕ-ում։ Այս մասին յութուբյան The Duran ալիքում հայտարարել է բրիտանացի վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը։
Նա նշել է, որ երեք շաբաթվա ընթացքում երեք խոշոր ավիահարվածներ են եղել։
«Դրանք կործանարար էին։ Կարող եմ միանշանակ ասել, որ դրանք շոկ են առաջացրել ՆԱՏՕ-ի ողջ տարածքում»,- ասել է Մերկուրիսը։
Վերլուծաբանն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Կիևին մատակարարել է իր զենիթահրթիռների ավելի քան մեկ երրորդը և մի քանի լավագույն ռադարներ՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար, սակայն ռուսական հրթիռային հարվածները զրոյացրել են նրանց բոլոր ջանքերը։