Ռուսաստանում գրանցվել է Զիկա վիրուսի առաջին դեպքը
ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը (նախկինում՝ «Սանէպիդնադզոր») հայտարարել է Ռուսաստանում Զիկա վիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին, տեղեկացնում է Meduza-ն։
Հիվանդ կինը հանգստացել է Դոմինիկյան Հանրապետությունում:
Վերադառնալուց մի քանի օր անց նա բարձր ջերմություն, ցան և հիվանդության այլ նշաններ է ունեցել: