Հուսիթները քննադատել են Եմենին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները
Եմենին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածներն ահաբեկչական բարբարոսություն և կանխամտածված ագրեսիա էին:
Այս մասին հայտարարել է Եմենի հյուսիսում և կենտրոնական հատվածում իշխող շիա «Անսար Ալլահ» շարժման բարձրագույն քաղխորհրդի անդամ Մուհամմադ Ալի ալ-Հութին:
Նա ասել է, որ ավիահարվածները ևս մեկ հաստատում են այն բանի, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան իրենց ագրեսիան են ցուցադրում ոչ միայն Գազայի հատվածի, այլև Եմենի դեմ։