Իրանին հաջողվել է ԱՄՆ-ին ներքաշել հերթական լոկալ պատերազմի մեջ. փորձագետ
Միացյալ Նահանգները խրված է ծանր գործերով Մերձավոր Արևելքում և նրանք պարզապես կմոռանան Ուկրաինայի մասին։ Նման կարծիք է հայտնել պատերազմի թղթակից Ակիմ Ապաչովը։
Նա նշել է, որ Իրանին հաջողվել է ԱՄՆ-ին ներքաշել հերթական լոկալ պատերազմի մեջ։
«Հուսիթներին հաղթելու ոչ մի հնարավորություն չկա: Դրա համար անհրաժեշտ է ցամաքային գործողություն, ինչին այսօր ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան միասին ունակ չեն։ Սակայն ողջ Մերձավոր Արևելքի իրանամետ ժողովուրդն այժմ ազատ ձեռք ունի: Ակնհայտ է, որ հաջորդելու են հարձակումներ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ բազաների վրա։ Կարծում եմ, որ Հեզբոլլահը կմիանա»,- գրել է Ապաչովը։
Հունվարի 12-ի գիշերը ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան 23 ավիահարված են հասցրել Եմենի տարբեր շրջանների չորս նահանգների թիրախներին։ Վաշինգտոնը հայտնել է, որ հարվածների թիրախները եղել են հրթիռների պահեստները, անօդաչու սարքերը և ռադիոլոկացիոն կայանները։