Չինաստանի ՊՆ-ն հանդես է եկել Թայվանի մասին հայտարարությամբ
Այսօր Չինաստանում պաշտոնական հայտարարությամբ են հանդես եկել, որը վերաբերում է Թայվանին:
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Չինաստանի բանակը միշտ պահպանում է մարտական պատրաստության բարձր աստիճան և կձեռնարկի բոլոր միջոցառումները Թայվանի անկախության հասնելու ծրագրերը ոչնչացնելու համար»-նշվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Ընդգծենք, որ օրեր առաջ ևս Չինաստանի ԱԳՆ ղեկավարը Թայվանի մասով շատ կոշտ հայտարարություն էր տարածել: