Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այսօր կայցելի Կիև
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կայցելի Կիև՝ հայտարարելու Ուկրաինային ֆինանսական օգնության նոր փաթեթի մասին:
Այս մասին ասվում է բրիտանական կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
«Վարչապետն այսօր կայցելի Կիև՝ ներկայացնելու աջակցության միջոցառումների հիմնական նոր փաթեթը և վերահաստատելու Միացյալ Թագավորության և Ուկրաինայի միջև սերտ գործընկերությունը», - ասվում է տեքստում: