Պապուա Նոր Գվինեայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվն աճում է
Պապուա Նոր Գվինեայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի այն բանից հետո, երբ ուրբաթ օրը մայրաքաղաք Պորտ Մորսբիում այրված խանութների փլատակների տակ վեց մարդու մնացորդներ են հայտնաբերվել:
Այս մասին հաղորդում է ավստրալական ABC հեռուստաալիքը։
Ընդհանուր առմամբ 15 մարդ է զոհվել Պորտ Մորսբիում, եւս 7-ը՝ Պապուա Նոր Գվինեայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Լաեում։