Ամերիկան և Բրիտանիան պետք է պատրաստվեն ծանր գին վճարել. Եմենի ԱԳՆ
Եմենի արտաքին գործերի նախարարությունը, որը ենթակա է «Անսար Ալլահ» շարժմանը (հութիներ), սպառնացել է ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային հատուցում իրականացնել հրթիռային հարձակման համար: Այս մասին սոցցանցերում հայտարարել է Անսար Ալլահի կառավարությունում արտաքին գործերի փոխնախարար Հուսեյն ալ-Էզզին։
«Մեր երկիրը ենթարկվել է զանգվածային ագրեսիվ հարձակման, որն իրականացվել է ամերիկյան և բրիտանական նավերից, սուզանավերից և ռազմական ինքնաթիռներից։ Անկասկած, Ամերիկան և Բրիտանիան պետք է պատրաստվեն ծանր գին վճարելու և կրելու այս բացահայտ ագրեսիայի բոլոր սարսափելի հետևանքները», - ասել է ալ-Էզզին:
Մինչ այս, դեմոկրատ կոնգրեսական Ռո Խաննան ասել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը խախտել է օրենքը՝ առանց Կոնգրեսի համաձայնության Եմենի վրա հարձակման հրաման տալով։