Քաղաքապետարանը հայտարարում է՝ հողազավթված հանրային տարածքները փուլ-փուլ վերադարձվելու են երևանցուն (տեսանյութ)
Ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններից ու ցանկապատված տարածքներից այսօր ազատվել են Աջափնյակ, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բակային տարածքները: Այդ մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը․
«Գործնթացը լինելու է շարունակական. հողազավթված հանրային տարածքները փուլ առ փուլ վերադարձվելու են երևանցիներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: