Ստեփանավանում ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի
Գործադիրն ընդունել է «Գույք նվիրելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված, Լոռու մարզում գտնվող շինությունը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նվիրել Ստեփանավան համայնքին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՏԿԵ նախարարին է դիմել Ստեփանավան համայնքի ղեկավարը՝ տեղեկացնելով՝ համայնքը տասնամյակներ շարունակ չի ունեցել ֆուտբոլի մարզադաշտ և չունի հնարավորություն խոշորացված համայնքի տարածքում զարգացնելու ամենամասսայական սպորտաձևերից մեկը՝ ֆուտբոլը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, կարևորելով խնդրի լուծման անհրաժեշտությունը, ներկայացրել է առաջարկ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին, ներդրումային ծրագրի շրջանակներում Ստեփանավան համայնքում կառուցելու ֆուտբոլի մարզադաշտ: