Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անակխության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասին
Հասարակություն

Առաջարկվում է վերանայել շնորհվող պատվավոր կոչումների շրջանակը

Գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնք, ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի, մեծամասամբ ժամանակավրեպ են: Գործադիրն առաջարկում է վերանայել շնորհվող պատվավոր կոչումների շրջանակը: Փոխնախարարի խոսքով այդ կոչումները բացասաբար են անդրադառնում առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքահեն առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Արմենուհի Հարությունյանի տեղեկացմամբ առաջադեմ երկրների փորձը եւս ցույց է տալիս, որ պատվավոր կոչումների ինստիտուտ առկա չէ, եւ որոշակի մասնագետների խրախուսումը չափելի ու կոնկրետ ադյունքների վրա է հիմնված: Նրա գնահատմամբ առավել նպատակահարմար է անհատին խրախուսել եւ աշխատանքի գնահատական տալ այն հիմքով, որ մասնակցում է ոլորտային մրցանակաբաշխությունների, ներկայացնում աշխատանքի արդյունքը: «Դա է գնահատվում, ոչ թե իրեն տրվում է որոշակի տիտղոս, որը մինչեւ կյանքի վերջ կրում է»,- ասել է փոխնախարարը:

Նշվել է, որ փաթեթը մշակվել է ոլորտային իրավասու բոլոր մարմինների մասնակցությամբ: Կառավարության ներկայացուցիչն առաջարկել է ընթացքում եւս ոլորտային օրենսդրությունում որոշակի փոփոխություն կատարել, որը հնարավորություն կտա մասնագիտական աճն ապահովելով անհատական կարգով մարդկանց խրախուսելու ավելի ժամանակակից միջոցներ կիրառել:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցերին ի պատասխան՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ նախկինում տրված կոչումները շարունակելու են գործել: Նշվել է, որ մնացել է միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ միակն է, որը ոչ թե անհատին է տրվում, այլ՝ կոլեկտիվին:

«Ժողովրդականությունը եւ վաստակավոր լինելը հայեցողական է, գնահատողական, ինչը սուբյեկտիվ է, չի կարող անաչառ նախանշել, թե այս փուլում ով է ժողովրդական եւ ինչքանով է ժողովրդական»,- նշել է Արմենուհի Հարությունյանը եւ հավելել, որ դրանով պայմանավորված էլ Կառավարությունը կոչումներից հրաժարվելու քաղաքականություն է մշակել: Նշվել է, որ կոչումներ շնորհելը Խորհրդային Միության օրենսդրությամբ սահմանված նորմ է, որը ժամանակավրեպ է:

Պատգամավոր Արփինե Դավոյանը հարակից զեկույցում կարեւորել է այն հանգամանքը, որ նախաձեռնությամբ շեշտը դրվել է թիմային, ոչ թե անհատական գործունեության վրա: Ըստ նրա՝ տաղանդավոր եւ հանրության սերը վայելող մարդիկ միշտ էլ գնահատվելու են՝ անկախ կոչումներից: Նա առաջարկել է կողմ քվեարկել եւ շարունակել օրենքի լավարկման գործընթացը:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ նախագիծն այս տեսքով մերժելի է: Նա կարծիք է հայտնել, որ հասարակությունը չի գնահատում տաղանդներին կոչումների համար, բայց հասարակությունը նաեւ հետեւում է, թե պետությունը որ տեսակին է խրախուսում եւ ինչի համար: Անհատական գործունեության մասին խոսելով՝ պատգամավորը հավելել է. «Մհեր Մկրտչյանի անհատական տաղանդն ի՞նչ կոլեկտիվ արգասիքի արդյունք պետք է լիներ: Անհատական է այդ մարդու տաղանդը»: Նրա համոզմամբ կոլեկտիվ արդյունքի մասին կարելի է խոսել համույթների պարագայում:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատգամավորների մտահոգություններին ի պատասխան՝ տեղեկացրել է, որ հարցի առնչությամբ քննարկումներ եղել են ԱԺ համապատասխան հանձնաժողովի, նախարարությունների, Կառավարության եւ Հանրապետության նախագահի աշխատակազմերի հետ: Նրա գնահատմամբ այս լուծմամբ կոլեկտիվները հնարավորություն կունենան ստանալու համապատասխան կոչումներ եւ դրան զուգահեռ հնարավոր կլինի խուսափել սուբյեկտիվիզմից եւ ոչ առողջ մթնոլորտից, որոնք ձեւավորվում են այս կամ այն համույթում՝ կապված այս կամ այն ստեղծագործողին կոչում տալու կամ չտալու հետ: Հակադարձելով որոշ տեսակետների՝ հանձնաժողովի նախագահը նշել է. «Գալյա Նովենցը ստեղծագործական աշխատանքն իրականացրել է Սովետական Միության տարիներին, սակայն վաստակավոր արտիստի կոչում ստացել է 2003 թվականին, իսկ ժողովրդական արտիստի կոչում՝ 2007 թվականին: Խորհրդային Հայաստանի ժամանակահատվածում ինչո՞ւ վերջինիս վաստակը չի գնահատվել: Սուբյեկտիվիզմն այստեղ զգալի է»: Նա հավելել է, որ կոչումների շնորհումը խորհրդային համակարգի հայեցակարգի զարգացումն է ու շարունակությունը: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ պետք է ազգային համակարգ ձեւավորել, որն ընդունելի կլինի բոլորի համար:

Եզրափակիչ ելույթում Արմենուհի Հարությունյանը կարծիք է հայտնել, որ ստեղծագործողի ժողովրդականությունը, հանրային ճանաչելիությունն ու հանրային ընկալումը չեն կարող ստուգվել, չափվել, առավել եւս վավերացվել կամ մերժվել պետության կամ իրավասու որեւէ պետական մարմնի կողմից:

Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: