Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան
Քաղաքականություն

«10 տարի հետո իմ 27 տարեկան տղան կարո՞ղ է գալ ու ասել՝ էս օրենքով ուզում եմ ազատվել ծառայությունից»․ «Մենք Ձեր զավակին սպասումից կզրկենք, տիկին Պողոսյան»

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի

ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանը փորձեց իր ճշտող հարցն ուղղել նախագիծը ներկայացնողին։

«Օրինակ՝ 10 տարի հետո իմ 27 տարեկան տղան կարո՞ղ է գալ ու ասել, որ 27 տարիս լրացել է, չեմ ծառայել, ես էս օրենքով ուզում եմ ազատվել»,- հարցրեց նա։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ փորձեց անհաջող կատակել․ «Մենք Ձեր զավակին սպասումից կզրկենք, տիկին Պողոսյան»։ 

Հայկ Սարգսյանը նշեց, որ այս նախագծում ոչ մի անձնական շահ չկա՝ օրենքը երկրի պետական շահն է հետապնդում։

«Չեմ ուզում տպավորություն լինի, թե դուք կամ ինչ-որ մեկը պետք ա իմ խաթր կողմ կամ դեմ քվեարկի։ Խնդրում եմ՝ մտեք օրենքի բովանդակության մեջ, հասկացեք, եթե օրենքը մեր երկրի պետական շահին է միտված, քվեարկեք կողմ, եթե տեսնում եք, որ վնասելու է, խնդրում եմ՝ դեմ քվեարկեք, բայց համոզվեք, թե սա իրենից ինչ է ներկայացնում»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Նա նկատեց, որ ինքն իր այս նախագծով ապահովելու է հավելյալ պահեստազոր և պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին դիմելով՝ ասաց, որ իրավունք չունեն հրաժարվել այդ ռեսուրսից։

«Դուք պետք է շնորհակալությամբ դա ընդունեք։ Ասում եմ՝ 14 հազար քաղաքացի ունենք, որոնք դիմում են գրում, քաղաքացիություն ստանում, բայց չեն ծառայում։ Ասում են՝ ուզում եմ հա՛մ ձեզ փող տամ, հա՛մ ծառայեմ, հա՛մ էլ ձեր պահեստազորում հաշվառվեմ, որ պատերազմի ժամանակ էս ռեսուրսն օգտագործեք, դուք ասում եք՝ չեմ ուզում, հիմնավորեք`ինչի չեք ուզում։ Փաստացի, մարդիկ քաղաքացիություն են ստանում, ո՛չ ծառայում են, ո՛չ գումար են մուծում ու ուշ տարիքում պահեստազորում են հաշվառվում, որը չենք կարողանում օգտագործել։ Ձեզ հավելյալ ռեսուրս եմ տալիս, հիմնավորեք, թե ինչի չեք ուզում։ Չասեք՝ անարդարացի ա և այլն, անարդարացին նա է, որ այս քաղաքացիները մինչև 28 տարեկան սպասել են, նոր են քաղաքացի դարձել, ո՛չ ծառայում են, ո՛չ էլ գումար են մուծում։ Ես էս մասին 2021 թվականին էլ եմ բարձրաձայնել, երբ օրենքի փոփոխություն բերեցի, որով զոհված զինծառայողների տղաներին և եղբայրներին ազատում էինք ծառայությունից, ասում էին՝ բոլորը պետք է ծառայեն, բայց թվերով ցույց եմ տալիս, որ բոլորը չեն ծառայում։ Հավելյալ ռեսուրս եմ տալիս, եթե չեք կարողանում տնօրինել էդ ռեսուրսը, էդ ուրիշ հարց ա, կադրային քաղաքականությունը փոխեք, բայց ռեսուրսից մի հրաժարվեք»,- ասաց Հայկ Սարգսյանը։ 

ՊՆ փոխնախարարն էլ պնդեց, որ թե՝ օրենքն ընդունելով նպաստելու են, որ մարդիկ ոչ թե գան, այլ գնան երկրից։

Ամեն դեպքում նա փորձեց «չնեղացնել» Հայկ Սարգսյանին։

«Ես Ձեր ազնիվ մղումներին չեմ կասկածում»,- ասաց նա։