Հարավաֆրիկյան պատվիրակությունը մեղադրում է Իսրայելին Գազայի պաղեստինցիներին ցեղասպանելու մեջ
Իսրայելն իր հայտարարություններում Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին անվանել է «մարդ կենդանիներ»:
Ցեղասպանության հռետորաբանությունն այստեղ անհերքելի է, ասել է Հարավային Աֆրիկայի պատվիրակության ներկայացուցիչ Թեմբեքա Նգչուկայտոբին ՄԱԿ-ի միջազգային դատարանում լսումների ժամանակ։
Հաագայի միջազգային դատարանում հունվարի 11-12-ին լսումներ են անցկացվում Հարավային Աֆրիկայի հայցով Իսրայելի դեմ: Վերջինս մեղադրվում է Գազայի հատվածում ցեղասպանության կոնվենցիան խախտելու մեջ։