Զինված անձինք Օմանի ծոցում նավթատար նավ են գրավել
Օմանի ծոցում զինված մարդիկ առգրավել են Մարշալյան կղզիների դրոշով նավթային լցանավը, որը պատկանել է հույն նավատիրոջը: Այս մասին հայտնում է Kathimerini թերթը:
«Այսօր վաղ առավոտյան՝ Հունաստանի ժամանակով ժամը 5.30-ի սահմաններում, Օմանի ծոցում զինվորական համազգեստով տղամարդիկ առգրավել են նավը»,- գրում է թերթը։