Արտակարգ դրություն Պապուա Նոր Գվինեայում. կան զոհեր և վիրավորներ
Պապուա Նոր Գվինեայում երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարվել այն բանից հետո, երբ 16 մարդ է զոհվել մեկ օր առաջ բռնկված անկարգությունների և ցույցերի ժամանակ: Այս մասին հաղորդում է ավստրալական ABC հեռուստաալիքի կայքը։
Վարչապետ Ջեյմս Մարապեն ասել է, որ արտակարգ դրությունը կտևի 14 օր։
Նշվում է, որ ինը մարդ մահացել է երկրի մայրաքաղաք Պորտ Մորսբիում, ևս 7-ը՝ մեծությամբ երկրորդ Լա քաղաքում։