Հունաստանի կենտրոնական հատվածում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ ներգրավվել է ավելի քան 50 հրշեջԻրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է անում հեռու մնալ ԱՄՆ-ից Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական գերիներ են փոխանակելՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոնՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ ՍուրենյանՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1430-իԻսրայելի ՊԲ-ն պատրաստվում է երկարատև մնալ Լիբանանի անվտանգnւթյան գոտում․ ԿացՔաջարանի թունելի շինարարարության մեկնարկին ներկա է եղել Իրանի փոխնախագահը. այն կտեւի 6 տարիՍերբիայի նախագահը հրաժարական կտա առաջիկա շաբաթներինԿրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունըԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն էԳՇ պետը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանըԳեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենԲռնությանը ԱՄՆ-ը պատասխանելու է բռնությամբ․ Վենս6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումՆոր համաձայնագրով Իսրայելը փուլ առ փուլ դուրս կբերի իր զորքերը ԼիբանանիցԵՄ-ն 100 մլն եվրո է հատկացնում Լիբանանին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակովՄկրտչյանի առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի ժառանգության կարևոր մասն են կազմումՍլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանըՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունըԳլխավոր դատախազություն. Ընտրությունների և նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ 423 հաղորդում է ստացվել«Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականՔարոզարշավին ուսուցիչների մասնակցության սակավաթիվ դեպքերին տրվել է օպերատիվ արձագանք. ՔՊ-ական (տեսանյութ)Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ BloombergԻշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամԻնքնաթիռը բախվել է Պեկինի ամենաբարձր շենքինՀետամուտ ենք լինելու Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատմանը․ «ՀայաՔվե»ԿԸՀ-ն մերժում է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան (տեսանյութ)Ինչո՞ւ էր ուսանող տարիներին մեկնում Թուրքիա. պատառիկներ՝ Ռուբեն Ռուբինյանի կենսագրությունիցԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերինԳերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի (տեսանյութ)Շվեդ նախարարը 3 ամսական երեխայի հետ է ներկայացել ԵՄ նիստի. նորածինը մոր ելույթի ժամանակ լացել է (տեսանյութ)Մոտ 25 տոննա սննդամթերք է ոչնչացվել (տեսանյութ)Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. ՕրբելյանԿոնգոյում ավելանում են էբոլայից մահացածների թիվըԱրդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Հաց բերողի» մասինՀՀ մեծամասնությունը ՔՊ-ին ձայն չի տվել՝ դուրները գա-չգա, խփեն իրենց պատերով, չգիտեմ՝ ինչեր խոսեն, դա այդպես է
Փամբակ գետում տղամարդու դի հայտնաբերելուց հետո, նաև ավտոմեքենա են հայտնաբերել
Ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մաhվшն կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողովԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանին ուղղված հարվածներըԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժածՍա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի ԳալյանՀայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղԱդրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետՄոսկվային մոտենալիս ևս երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել
Կողմնորոշվեք տղերք՝ ձեզ միայն քաղաքական ալիբի՞ է պետք... և չմոռանա՛ք, ԱԺ մտնելիս անձրևանոց, ականջակալ ու մի ձեռք շոր վերցնել՝ հաստատ պետք կգա
Իրանական նավահանգիստը վնասներ չի կրել ԱՄՆ-ի օդային հարվածներիցՄհեր Գրիգորյանն ու Իրանի նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերը
Հասարակություն

Երկարաժամկետում Ոստիկանությունում աշխատելու միակ ուղին պետք է լինի Պարեկային ոստիկանությունը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին այցելել է Ներքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև գերատեսչության կողմից իրականացված բարեփոխումներին և ձեռնարկված քայլերին։

Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվել Ներքին գործերի նախարարության ամբողջական ձևավորման ուղղությամբ։ 2023-ին հաստատվել են նախարարության և ենթակա 3 պետական մարմինների կանոնադրություններն ու կառուցվածքը, նախարարության թվակազմը, որի արդյունքում ընդհանուր առմամբ կօպտիմալացվի 629 հաստիք՝ արդյունավետ կառավարում ունենալու և գործառույթների կրկնակիությունը բացառելու սկզբունքով։ Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների գերակշիռ մասն արդեն իսկ բաց և թափանցիկ մրցութային ձևաչափով ձևավորվել և գործում է։

ՆԳՆ ձևավորմամբ ոչ ոստիկանական գործառույթները (հատկապես պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունները) տեղափոխվել են նախարարության տիրույթ։ Հաշվետու ժամանակահատվածում գործարկվել է քաղաքացիներին սպասարկող Արտաշատի հաշվառման-քննական բաժինը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան նոր լուծումներով և մոտեցումներով։

Ոստիկանության կառուցվածքային վերափոխման շրջանակներում ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց 4 հենասյունային ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանական գվարդիա և Համայնքային ոստիկանություն։ Վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումները Երևանում և մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները՝ ուղղաձիգ և արդյունավետ կառավարմամբ. օրենսդրական, կառուցվածքային փոփոխությունները, կառավարման սխեմաները, տեխնիկական նոր հագեցվածության տեսլականը հստակեցված են։ 2023-ին Պարեկային ծառայությունը՝ որպես արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդել, ամբողջությամբ ներդրվել է ողջ հանրապետության տարածքում։ Պարեկային ծառայությունն ունի լիովին նոր նյութատեխնիկական հագեցվածություն, այդ թվում՝ գործարանային վիճակում գտնվող 631 ավտոմեքենա, որից 75-ը տրամադրվել է Եվրոպական միության կողմից։

Անդրադառնալով Պարեկային ծառայությանը և ընդհանրապես համակարգում նոր կադրերի գործունեության հետ կապված հարցին՝ վարչապետը նշել է. «Մեր ընկալումն այն է, որ հետագայում՝ երկարաժամկետում, Ոստիկանությունում աշխատելու միակ ուղին պետք է լինի Պարեկային ոստիկանությունը: Այսինքն, եթե որևէ մեկն ուզում է աշխատել Ոստիկանությունում՝ պետք է սկսի Պարեկային ոստիկանությունից, հետո իր կրթական ամեն փուլի համար վերապատրաստվի: Մարդը պետք է իմանա, որ ինքը հնարավորություն ունի աճելու և հասնելու մինչև Ոստիկանության ամենաբարձրագույն ղեկավար կազմ»:

Ընդգծվել է, որ յուրաքանչյուր մարզում Պարեկային ծառայությանը զուգահեռ ձևավորվել են նաև ծառայության գործունեությանն օժանդակող Օպերատիվ կառավարման կենտրոններ, որոնք հանդիսանում են քաղաքացիներից ահազանգերի ընդունման կենտրոններ, տալիս են անհրաժեշտ խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մոտեցնում պարեկային կարգախումբ՝ ապահովելով դժվարին իրավիճակում հայտնված անձանց կարճ ժամանակահատվածում Ոստիկանության աջակցության ցուցաբերումը:

Սևանա լճում և ափամերձ տարածքներում գործարկվել է Ջրային պարեկային ծառայությունը, որը միտված է անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալու տեսլականի իրացմանը: Ջրային պարեկային ծառայությունը համալրվել է նավերով, սկուտերներով, ռադիոկապի միջոցներով, ջրային տեխնիկայի տեղափոխման համար նախատեսված ծառայողական ամենագնացներով, նաև կառուցվել և կահավորվել են մոդուլային շենքեր։

Պարեկային ծառայությունում կին պարեկների ներգրավման խթանման նպատակով հայտարարվել է նոր ընդունելություն, որտեղ գերակշիռ տեղերը հատկացվել են կին դիմորդներին։ Ընդունելության արդյունքներով 140 կին մասնակցել է ծառայության շարքերը համալրելու նպատակով անցկացվող քննություններին։

Նախորդ տարվա ընթացքում Ազգային ժողովի կողմից ընդունվել են Համայնքային ոստիկանության վերաիմաստավորմանն ու Քրեական ոստիկանության վերափոխմանն ուղղված օրենսդրական փաթեթները: Քրեական ոստիկանությունում կադրային համալրման նպատակով հայտարարված բաց մրցույթին կարող են դիմել նաև քաղաքացիական անձինք։ Քրեական ոստիկանի պաշտոնի նշանակումն իրականացվելու է ՆԳՆ կրթահամալիրում ուսումնառության միջոցով։

Տեղեկացվել է, որ 2023-ի ընթացքում հաստատվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգը, մշակվել, ներառական հանրային քննարկումների փուլ է անցել և միջազգային փորձաքննական դրական գնահատականի արժանացել «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Նոր օրենքով բացառվում է Ոստիկանության գվարդիայի երկակի կարգավիճակը, այն լինելու է մաքուր ոստիկանական ծառայություն՝ դուրս բերվելով «այլ զորքերի» կարգավիճակից։ Սրանով իսկ կբարելավվի նաև ոստիկանության գվարդիայի նկատմամբ քաղաքացիական ու խորհրդարանական վերահսկողությունը։

Հաշվետու ժամանակահատվածում կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք ոստիկաններին հնարավորություն են տալիս անցնել ատեստավորում և աշխատավարձից բացի ստանալ նաև հավելավճար: Ատեստավորման արդյունքներով ոստիկանները կարող են կրկնապատկել իրենց դրամական ապահովումը։ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունքներով է նաև, որ աճել է Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը։ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ 2023թ. հունվար-մարտ ամիսների համար Հայաստանի բնակչության շրջանում արվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, որի արդյունքներով ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը զբաղեցրել է երկրորդ տեղը 58% ցուցանիշով՝ բնակչության կողմից հայաստանյան կառույցների աշխատանքից բավարարված լինելու ցուցիչի գնահատմամբ:

Համաձայն միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական-տեղեկատվական պորտալի 2023-ին ներկայացրած «Հանցավորության և անվտանգության ինդեքսի» ամփոփ տվյալների, Հայաստանն ուսումնասիրված 142 երկրների շարքում զբաղեցնում է 7-րդ տեղը (2022 թ.՝ 8, 2018 թ.՝ 18): Երևան քաղաքն իր հերթին 416 քաղաքներից ընդգրկվել է 20 ամենաանվտանգ քաղաքների շարքում, իսկ տարածաշրջանում առաջինն է:

Վարչապետը գոհունակություն է հայտնել արձանագրված արդյունքներից և նշել. «Իհարկե, այս տվյալները շատ լավն են, այս փուլի համար մենք գոհ ենք, բայց հույս ունեմ, որ միջազգային իմիջի առումով շատ ավելի լուրջ խնդիրներ ենք դնում մեր առաջ։ Այսինքն` եթե մենք այսօր, ցավոք, առայժմ միայն ներքին անվտանգության իմաստով այս կազմակերպության տեսակետից 7-րդն ենք, դա նշանակում է, որ խնդիր պետք է դնենք ավելի առաջ գնալ, և մեր նպատակը պետք է լինի ամենաանվտանգ երկիր լինելը: Եվ նույնն էլ մայրաքաղաք Երևանը:

Զբոսաշրջային կազմակերպություններն իրենց փաթեթները ձևավորելիս այսպիսի բաներին շատ մեծ ուշադրություն են դարձնում: Պետք է միշտ մատը զարկերակի վրա պահել, որտեղ հետընթաց ենք ունենում կամ առաջընթաց չենք ունենում՝ խորանանք, հասկանանք՝ ի՞նչն է պատճառը: Իհարկե, առաջին հերթին այս պրոցեսը կապված է Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատանքի հետ: Այսինքն՝ սա ամենակարևորն է: Մենք ամեն տարի այս ուղենիշը պետք է ունենանք մեր Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքը գնահատելիս»:


Նշվել է, որ 2023 թվականը Ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի: Այս համատեքստում իրականացված մեծածավալ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում 2023-ի 11 ամիսների ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն աճել է 2.354-ով կամ շուրջ 2,5 անգամ (1.445-3.799), որից 2.287-ը թմրամիջոցների իրացման դեպքեր են: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է համացանցի միջոցով իրականացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 465 դեպք, որից 126-ը՝ իրացման դեպքեր են, իսկ 339-ը՝ ձեռքբերման։ Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 «խանութ» և 35 «ալիք»։

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին և նշել. «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ունենք դեպքերի աճ, ինչը նշանակում է նաև բացահայտման ցուցանիշի աճ։ Այստեղ կա բանավեճ, ավելի ճիշտ ոչ թե բանավեճ, այլ փաստարկներ։ Մեր գործընկերների մի մասն ասում է, որ եթե մենք առավել արդյունավետ պայքարելիս լինեինք թմրամիջոցների դեմ, դա պիտի պաշտոնական վիճակագրության մեջ արտահայտվեր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների աճի թվով։ Բայց ես չեմ կարող չհամաձայնել նաև նրա հետ, որ, այնուամենայնիվ, այն եզրակացությունն էլ, որ եթե այդքան բացահայտում ենք` նշանակում է՝ շատ է:

Այստեղ Ոստիկանության և քննչական մարմինների գործառույթն, իհարկե, պարզ է՝ բացահայտել, բայց նախ կիբեռտարածքում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հանցավորությունների և հարաբերությունների այս խնդրի հետ առնչվելու ռազմավարություն է պետք ունենալ: Երկրորդը, խնդրի հետ առնչվող միջգերատեսչական աշխատանքային խումբ է պետք ստեղծել, որպեսզի նրանք ինչ-որ առումով թիմային պատասխանատվություն ունենան: Հաջորդը, ես շատ եմ կարևորում կինոլոգիական ծառայության զարգացումն այս առումով: Եվ պետք է շատ հրատապ և առաջնային այս կոմպլեքս մոտեցմամբ գնալ առաջ»:

Զեկուցվել է, որ վերջին 38 օրերի ընթացքում հանրապետության միջպետական և հանրապետական ավտոճանապարհներին իրականացվել է ուժեղացված ծառայություն: ՃՏՊ-ների թիվը նշված ժամանակահատվածում նվազել է 396-ով, զոհերի թիվը՝ 17-ով: Ճանապարհների ուժեղացված ծառայությունը կրելու է շարունակական բնույթ:

Անդրադառնալով ՆԳՆ ենթակա Փրկարար ծառայությանը՝ զեկուցվել է, որ ատեստավորման հնարավորություն է տրվել նաև փրկարար ծառայողներին։ Համակարգում գերազանց ատեստավորված փրկարարն այսօր ստանում է 437.000 ՀՀ դրամ (զուտ) դրամական ապահովում՝ նախկին 232.000-ի (զուտ) փոխարեն։

Աղետների ռիսկի կառավարման, փրկարարական աշխատանքում նաև բնակչության մասնակցությունն ապահովելու, պետություն-համայնք փոխգործակցության արդյունավետությունը երաշխավորելու նպատակով Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում և Երևան քաղաքում ստեղծվել են մեկական արագ արձագանքման կամավորական թիմեր: Յուրաքանչյուր թիմում 12-ական կամավորներ անցել են համապատասխան դասընթացներ, նրանց հատկացվել է մասնագիտական արտահագուստ, անձնական պաշտպանիչ միջոցներ, նվազագույն փրկարարական գույք, առաջին օգնության պարագաներ: Հաշվետու ժամանակահատվածում ՆԳՆ փրկարար ծառայությունը համալրվել է 8 «Պոլարիս» մակնիշի ամենագնացներով։ Ձեռք են բերվել 2 անօդաչու թռչող սարքեր։

Աղետներին դիմակայունության բարձրացման միջոցառումների շրջանակում հաստատվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ Այն ձևակերպում է ՀՀ դիմակայուն զարգացման և բնակչության պաշտպանության ուղղությամբ պետության համակարգային բարեփոխումների օրակարգն ու առաջնահերթությունները։ Ռազմավարական միջոցառումների իրականացումը միտված է հանրապետության դիմակայունության բարձրացմանը, ռեֆլեքսային մակարդակում աղետին արձագանքելու ունակ և անվտանգային մշակույթ կրող քաղաքացի ունենալուն:

Նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ում անցկացվել է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվող HOPE FSX 2023 լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը, որն իր բնույթով և ծավալով աննախադեպ է եղել։ Ուսումնավարժանքին մասնակցել են միջազգային հումանիտար կազմակերպությունների և ծրագրի կոնսորցիումի անդամ երկրների՝ Վրաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի և Հյուսիսային Մակեդոնիայի միջազգային որոնողափրկարարական բազմանդամ թիմեր, դիտորդներ և միջազգային փորձագետներ:

ՆԳՆ ձևավորմամբ պայմանավորված՝ ներկայումս ընթանում է ՆԳՆ կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման գործընթաց, որի նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից: Մշակվում է միասնական կրթահամալիրի ձևավորման հայեցակարգ, որի նպատակն է ստեղծվելիք կրթահամալիրի կրթական ծրագրերի իրականացումը նպատակաուղղել Ոստիկանության գվարդիայի, Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության, Փրկարար ծառայության և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կադրային պահանջարկը բավարարելուն, սկսած նշված համակարգեր առաջին անգամ ծառայության անցնելուց, մինչև ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացում, ուղղահայաց ու հորիզոնական կարիերային առաջընթացի ապահովում:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթական ենթակառուցվածքները պետք է ինտեգրել Ակադեմիական քաղաքում և սկսել նախ հայեցակարգային հատվածի նախագծումը: «Սպայական ավագ դպրոց, Սպայական համալսարան. վերնագիրը կա, բայց ինչպե՞ս ենք մենք սպայական ընդհանուր մի խմբից ինտեգրելու, դուրս բերելու տարբեր ուղղություններ՝ բանակ, ոստիկանություն, փրկարար ծառայություն, հատուկ ծառայություններ և այլն: Այստեղ շատ լուրջ միջգերատեսչական բովանդակային աշխատանք պետք է արվի, ես համոզված եմ, որ այդ ճանապարհով է պետք գնալ: Այն նոր բովանդակություն է ունենալու և դրանով իսկ ավելի բարդ է: Ընդհանրապես, մեզ պետք է մտածել երկրում օրգանիկ սպայական խավ ունենալու մասին: Այն շատ ֆորմալ չէ, հստակ գծագրված չէ, բայց սպայական խավը պետության համար ունի առանցքային նշանակություն»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կրիպտոարժույթների ոլորտում համապատասխան կարգավորումներին, զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, Փրկարար ծառայության բարեփոխումներին, վերջինիս տեխնիկական հագեցվածության ապահովմանը, ինչպես նաև այլ հարցերի: Այս համատեքստում վարչապետը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ: