Դեռ զարմանո՞ւմ եք, որ ցնցուղը 72 հազար դրամ արժեր. 3 անճոռնի ջահերի ձևավորումը 79 միլիոն դրամ է արժեցել․ Երիցյան
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հանրապետության հրապարակի շատրվանների 3 անճոռնի ջահերի ձևավորման համար միայն հարկատուների գրպանից քաղաքապետարանը հատկացրել է 79 միլիոն դրամ։ Դեռ զարմանո՞ւմ եք, որ ցնցուղը 72 հազար դրամ արժեր»։