Միացյալ Նահանգները մտադիր է պահանջել Զելենսկիից հստակ մարտական ծրագիր
Միացյալ Նահանգները ցանկանում են, որ Ուկրաինան խստացնի իր ռազմական գործողությունների ծրագիրը Ռուսաստանի դեմ, քանի որ ակնկալվում է, որ Վաշինգտոնի պաշտոնյաները, որ այդ հարցը կբարձրացնեն Վլադիմիր Զելենսկիի հետ Դավոսի միջազգային տնտեսական ֆորումում: Այս մասին գրում է Bloomberg-ը։
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, ամենայն հավանականությամբ, կքննարկի այդ հարցն Ուկրաինայի նախագահի հետ, հայտնում են գործակալության աղբյուրները, իսկ մյուս պաշտոնյաները կշարունակեն առաջ մղել մարտական ռազմավարության մշակումը առաջիկա շաբաթներին:
Բացի այդ, ԱՄՆ-ն անհանգստացած է Զելենսկու և Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի միջև աճող տարաձայնություններով, որոնք դանդաղեցնում են Ռուսաստանի դեմ պայքարում ռազմավարության մշակումը, ասվում է տեքստում։