Ջերմուկը մեր նախկին քաղաքն է, եթե ուզենայինք՝ կմտնեինք Ջերմուկ․ Ալիև
Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անարդար քայլեր չի արել:
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է Haqqin.az-ը:
«Մեզ մեղադրում են Հայաստանի վրա հարձակվելու մտադրության համար: Ես այդ մասին արդեն խոսել եմ, բայց ես ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ եթե ցանկանայինք, ապա կգնայինք մինչև վերջ։ Մեր դիմաց Ջերմուկ քաղաքն էր, որի իսկական անունը Իստիսու է։ Ո՞վ կկարողանար կանգնեցնել մեզ։ Մենք նման մտադրություն չունեինք։ Մեր նպատակը մեր սահմանները պաշտպանելն էր։ Այնպիսի բարձունքներ պետք է ունենայինք, որ մեր աչքերով տեսնեինք, թե ինչ են ծրագրում հայերը», - ասել է Ադրբեջանի նախագահն իր հարզացրույցում: