Ուկրաինան ցանկանում է ՆԱՏՕ-ին ներգրավել Սև ծովի միջանցքների պաշտպանության գործում
Կիևը բանակցություններ է վարում Սև ծովում ժամանակավոր ծովային միջանցքների պաշտպանությանը ՆԱՏՕ-ի նավերի ներգրավման շուրջ:
Այս մասին «Ուկրաինսկա պրավդա» հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեյժպապան։
«Նման բանակցություններ են ընթանում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի նավերի ներգրավման շուրջ՝ ուկրաինական նավահանգիստներում քաղաքացիական նավարկության անվտանգությունն ապահովելու համար: Իսկ թե երբ դրանք կիրականացվեն և կլինեն, թե ոչ, հիմա տեղեկություն չկա», - ասել է Նեյժպապան: