Պայթյուն Էկվադորում. կա 1 զոհ և 5 վիրավոր
Էկվադորում, որտեղ զինված հակամարտությունը շարունակվում է մի քանի օր, գիշերային ակումբում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա մեկ զոհ և վիրավորներ: Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:
«Այս գիշեր պայթյուն է գրանցվել Օրելլանի նահանգի գիշերային ակումբներից մեկում, նախնական տեղեկություններով, կա մեկ զոհ և հինգ վիրավոր»,- ասվում է հրապարակման մեջ։
Տեղի ունեցածի վերաբերյալ հետաքննություն է սկսվել: