Այսօր քննարկվելու է իրանական գազի Վրաստան արտահանման հարցը
Այսօր Վրաստանի վարչապետի առաջին տեղակալ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն մեկնելու է Իրան: Տեղեկացնում է azadliq.az կայքը:
Այս մասին APA գործակալությանը տեղեկացրել է Վրաստանում Իրանի դեսպան Աբբաս Թելեբիֆարը: Ըստ դեսպանի` Թեհրանում քննարկվելու է երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցությունը և երկկողմանի հարաբերություններին վերաբերվող այլ հարցեր:
Օրեր առաջ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ Վրաստանը դեմ չէ իրանական առաջարկներին: Եթե Իրանը Վրաստանին առաջարկի շուկայականից ավելի ցածր գներով գազ, Վրաստանը կողմ կլինի իրանական գազի ներկրմանը:
Այժ Թեհրանում սպասվում է երկու կարևոր հարցի որոշում: Առաջինը` պետք է որոշվի արդյոք իրանական գազը կմատակարարվի Վրաստան, և երկրորդ` որ տարածքով պետք է մատակարարվի: