Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

«Մեր ժամանակների հերոսը 2023»-ի մրցանակակրի նախնին զենք է վաճառել թուրքերին և պատժվել Նժդեհի կողմից, նրա կերպարն առկա է Բակունցի պատմվածքում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեկտեմբերի 24-ին Երևանում կայացած «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը շատ քննարկվեց, ընդ որում՝ հիմնականում մեկ դրվագով՝ գլխավոր մրցանակին արժանացած Սևադա Խոջաբաղյանի ելույթի պատճառով։ Հիշեցնենք, որ Գորիսում մաթեմատիկայի ուսուցիչ աշխատող, դպրոցական ձեռնարկների հեղինակ Սևադա Խոջաբաղյանը ելույթում կոչ արեց բոլոր հայերին Հայաստան վերադառնալ, որովհետև, ըստ նրա, «արդեն պետություն ենք դառնում»։ Սա՝ այն դեպքում, երբ իր հայրենի Սյունիքից Ադրբեջանը 2020 թվականի դեկտեմբերից մինչ օրս օկուպացրել է ավելի քան 50 քառակուսի կիլոմետր տարածք և մեծամասամբ՝ հենց իր ծննդավայր Գորիսից։ Մի քանի օր շարունակ համացանցում և ռեալ կյանքում քննարկում էին այդ մարդուն։

Շատերը սուր քննադատության էին ենթարկում նրա ելույթը, շատերը, ցավոք, անդրադառնում էին նրա արտաքինին, ոմանք պաշտպանում էին՝ նշելով, թե վաստակ ունեցող գիտնական է և այդ կոչմանը՝ արժանի: Իրականում ինչո՞ւ հենց Սևադա Խոջաբաղյանն ընտրվեց որպես «մեր ժամանակների հերոս»: Ըստ մեզ հասած տեղեկությունների, իշխանությունները հատուկ են հենց Սյունիքից կատարել ընտրությունը, մի վայրից, որի մի մասը հանձնված է թշնամուն։ Մյուս կողմից՝ հայտնի է մի պատմություն՝ կապված նշյալ ուսուցչի «նախնիներից» մեկի հետ, որը 1918-20 թվականներին զենք է վաճառել թուրքերին և դաժանորեն պատժվել Գարեգին Նժդեհի կողմից: Խոսքը վաճառական խոջա Բաղիրի մասին է, որի կերպարն առկա է նաև Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքում: Ինչպես Սյունիքում են նշում, Սևադա Խոջաբաղյանը նշյալ անձի զուտ շառավիղներից մեկն է և «ծառից հեռու ընկած պտուղ»։

Այդուամենայնիվ, հայտնի է, որ այս իշխանությունը մեծ ուշադրություն է դարձնում սիմվոլիզմին: Նիկոլ Փաշինյանը վստահաբար քաջատեղյակ է թե՛ նշյալ պատմությանը, թե՛ Բակունցի պատմվածքին: Նա նույնիսկ նախորդ տարվա հուլիսի 25-ի ասուլիսում դժգոհում էր, թե «մինչև ե՞րբ ենք ապրելու «նամակ՝ ռուսաց թագավորին» ժանրի մեջ»: Թե կոնկրետ ինչ «մեսիջ» է Նիկոլ Փաշինյանը հղում սրանով, գուցե ժամանակը ցույց տա, բայց փաստը մնում է փաստ, որ նույնիսկ պարգևատրումները Նիկոլ Փաշինյանի օրոք մանրամասն քաղաքական հաշվարկի, շոուի ու «սիմվոլիզմի» արդյունք են»:

Մանրամասները թերթի այաօրվա համարում։