Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Հույսի ու միասնականության հորդորն ընդդեմ չարագուշակության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայոց պատմության մեջ առհավետ եղերական ու սևով նշվելիք 2023-ը Հայաստանը եզրափակեց կամ 2024 մտավ Նիկոլ Փաշինյանի իշխանության հրահրած ևս մեկ խայտառակագույն դրսևորմամբ: Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր առաջին անգամ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց եթեր հեռարձակել Ամենայն հայոց կաթողիկոսի Ամանորյա ուղերձը այնպես, ինչպես դա արվել է տասնամյակներ շարունակ, այսինքն՝ կեսգիշերից առաջ, նախքան պետության ղեկավարի ուղերձը: Սա իսկապես էլ աննախադեպ էր:

Աննախադեպ խայտառակություն և վիրավորանք Հայ առաքելական եկեղեցու և քրիստոնյա հայ ժողովրդի նկատմամբ: Ու դա՝ միանշանակ և աներկբա: Այն բանից հետո, երբ անխուսափելի ու համատարած վրդովմունքի ու այպանության ալիք բարձրացավ հանրության մեջ, Հանրային հեռուստաընկերությունն ինչ-որ «պարզաբանմամբ» հանդես եկավ, թե՝ չկա Կաթողիկոսի ուղերձի հեռարձակման օրեսնդրական կարգավորում (կարելի է կարծել՝ վարչապետի կամ ինչ-որ այլ մեկ պաշտոնյայի ուղերձի հեռարձակման նման կարգավորում կա՝ ժամով, տևողությամբ և այլն), թե՝ Մայր աթոռին առաջարկել են, որ լուրերի թողարկման մեջ տեղավորեն կաթողիկոսի ուղերձը և այսօրինակ այլ «բացատրություններ»:

Հասկանալի է՝ Հանրայինը նման որոշում չէր կարող կայացնել, եթե չլիներ իշխանական բուրգի ամենավերին կետից ուղիղ հրահանգ, այսինքն՝ քաղաքական որոշում, որի սկիզբը նոր չի դրվել: 2018 թվականից սկսած այս իշխանությունն ու նրանց սատելիտները տոտալ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն և, ընդհանրապես, այն ամենին, ինչ հայկական է, ազգային է: Սա այդ արշավի «տրամաբանական» շարունակությունն է: Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը եթեր չհեռարձակելու վերաբերյալ որոշումից, տրված «պարզաբանումներից» էլ ավելի տխուր տպավորություն թողեց Նիկոլ Փաշինյանի ուղերձը (եթե այն կարելի է այդպիսին համարել) և այն, թե ինչպես էր նա չարչարվում՝ ինքն իրեն որպես «հոգևոր առաջնորդ ներկայացնել»: Դրեց, հունվարի 5-ին էլ սաղմոս կարդաց: Ով այդքան նյարդ ու առողջություն ունի՝ Փաշինյանին լսելու, երևի տեղյակ է՝ «թագավորի» մասին: Ենթատեքստերի մասին՝ հետո:

Ինչն է հատկանշական: Այն բանից հետո, երբ 2023-ի ավարտից մի քանի ժամ առաջ տարածվեց Կաթողիկոսի ուղերձը Հ1-ով չհեռարձակելու մասին տեղեկությունը, դա դարձավ թիվ մեկ լուրը գրեթե բոլոր սոցցանցերի ու ցանցային լրատվամիջոցների լրահոսում: Բացարձակ հակառակ էֆեկտ տվեց Կաթողիկոսի դեմ գործադիր իշխանության կատարած սադրիչ քայլը. կարելի է պնդել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը այս տարի ամենից շատ դիտված, տարածված և քննարկված հրապարակումն է: Կա տեսակետ, որ Սուրբծննդյան պատարագներն էլ այս տարի ամենամարդաշատերից են եղել: Քավ լիցի, վստահ ենք, որ մեր ընթերցողներից շատերն անցած տասնօրյակում հասցրել են ծանոթանալ Կաթողիկոսի ուղերձին, ուստի այս հրապարակման մեջ այն չմանրամասնենք:

Նշենք միայն, որ բուն ուղերձի բովանդակությունը միանգամայն հասկանալի դարձրեց, թե հատկապես ինչու կամ ինչից էին «վատացել» իշխանությունները, որ Հանրայինի եթերից դուրս էին թողել Հայ առաքելական եկեղեցու հովվապետի տարեմուտի խոսքը: Վեհափառը, ի մասնավորի հորդորեց. «Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը, և զորեղ մնա հավատն առ Աստված»: Ավելին, արդեն Սուրբծննդյան ուղերձում Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծեց. «Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար»: Միայն այդ չէր, բայց միայն այսքանը բավական է, որ Հայ առաքելական եկեղեցին ու Ամենայն հայոց կաթողիկոսը փաշինյանական իշխանության կողմից ընկալվեն որպես թշնամի: Մի իշխանություն, որի գործունեության հետևանքով հայությունն Արցախազրկվել է, մի իշխանություն, որի համար Արցախն արդեն անցյալ է դարձել, մի իշխանություն, որը նույնիսկ չի համարձակվում Արցախ բառն արտաբերել, բնականաբար, չէր կարող թույլ տալ, որ իշխանական թիվ 1 հեռուստաընկերությամբ Կաթողիկոսի՝ նման ուղերձ հեռարձակվեր:

Ավելին, Վեհափառը ժողովրդին հույս էր տալիս, ընդգծում միասնականության, Աստծուն հավատալով ու աստվածային պատվիրաններով գործելու կարևորությունը: Դա ևս փաշինյանական իշխանությանը ձեռնտու չէ, քանի որ նրանց ցանկությունն է հանրությանը շարունակական ատելության, չարության, մշտական «իրարուտոցու» վիճակում պահել՝ պահպանելու համար իրենց պաշտոններն ու երկարաձգելու համար իրենց աղետային պաշտոնավարումը: Ինչ վերաբերում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, «շնորհավորական ուղերձին», ապա դժվար է ասել, թե այն կոնկրետ քանի հոգի է «օնլայն», այսինքն՝ հեռարձակման պահին լսել, բայց տողերիս հեղինակը, գործի բերումով, մեկ շաբաթ անց ստիպված էր այն գոնե աչքի անցկացնել:

Ի՞նչ կարելի է ասել Փաշինյանի «շնորհավորական» խոսքի վերաբերյալ: Խայտառակություն: Եթե ավելի մանրամասն, ապա նա 2023-ի մասին խոսելիս առաջինը «տնտեսական աճի» մասին է նշում՝ «մոռանալով» իր կողմից Արցախն ուրանալն ու, հանրագումարում, թշնամու ցեղասպանական հոշոտմանը թողնելը: Խոսում է աշխատանքից, հարկերը վճարել-չվճարելուց, ինչից ասես: Ու մի կեսբերան ներողություն է խնդրում, այն էլ՝ ձևականորեն, նշումով, որ ոչ թե ինչ-որ հանցանք է գործել, այլ... որովհետև գիտի, թե ինչ են զգում «Լեռնային Ղարաբաղից փախստական դարձածները»: Հա, ու Փաշինյանն ասում է, թե՝ «առջևում նոր փորձություններից ու դժվարություններից ապահովագրված չենք»: Նույնիսկ չենք ցանկանում պատկերացնել, թե ինչ արհավիրքի առաջ է փաշինյանական իշխանությունը դրել Հայաստանը, եթե հենց նա է խոսում նոր փորձությունների, փորձանքների մասին: Չնայած, էլ ի՞նչ պատկերացնես. նման իշխանությունը տեղով մեկ փորձություն է, եթե չասվի՝ փորձանք, որի մեջ, ահա, արդեն 6-րդ տարին է, ինչ ընկղմված են շարունակ արնահոսող ու ծվատվող երկիրն ու ժողովուրդը: Բայց... մեր համար Արցախը երբեք անցյալ չի դառնալու ու, առավել ևս՝ միասին պիտի կարողանանք դուրս գալ այս ծանր վիճակից, քանզի, ինչպես Կաթողիկոսն իր ուղերձում նկատեց՝ խավարը չի կարող արգելք լինել արևածագին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։