Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան
Քաղաքականություն

ՀՀ տարածքներն օկուպացիայից ազատելու մտադրություններ ունի՞ կառավարությունը, թե՞ ձերը հանձնելն է․ Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արցախյան հիմնախնդիրը, ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռմխելիությունը ֆունդամենտալ կերպով ձախողած կառավարությունը, “զանգվածային խաբեության” ժանրի կանոններին համապատասխան, ՀՀ ՊՆ-ում իբրև թե քննարկում էր ՀՀ կառավարության 2021-26թթ. “գործունեության ծրագրով” նախատեսված նպատակների 2023թ. հաշվետվությունը:

Մեր երկրի զավեշտները, ցինիզմը, առողջ դատողության բացակայությունը, հանցավոր մեղքերի համար ուրիշներին մեղադրելը, հազարամյա հայրենիքը մինչև վերջ հանձնելուց հետո թշնամու հետ դատարկաբանելը, վարվող ապազգային քաղաքականությունը, սեփական աթոռը փրկելու համար պետական ռեսուրսները մսխելը՝ վաղուց արդեն ոչ մեկին չեն զարմացնում, ոչ դրսում, ոչ էլ ներսում:

Այս ամենը գիտակցելով՝ կարելի էր իհարկե բանի տեղ չդնել ՊՆ-ում Նիկոլի հերթական բեմականացմանը (այնպես՝ ինչպես մարզային շոուներն էին): Սակայն միևնույն ժամանակ մենք լավ գիտակցում ենք նաև մեր երկրին ու ժողովրդին սպառնացող նորանոր վտանգները, որի առջև, սրանց պատճառով, մեր ժողովուրդը մնացել է բացարձակ մենակ ու առանց դաշնակցի:

Որպեսզի թերահավատներին պարզ լինի, թե ինչու է այս ամենը ֆարս՝ սկսենք գլխավորից: 2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. “Վերանայվելու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը, մշակվելու է նոր Ռազմական դոկտրին…և այլն”: Շուտով կլրանա երեք տարին այս կարևոր ձևակերպումից և չկա ո՛չ դոկտրին, ոչ էլ ռազմավարություն: Այսօրվա աշխարհում, շատ երկրներ պարբերաբար վերանայում և թարմացնում են իրենց Անվտանգության Ռազմավարությունները, իսկ կապիտուլյանտները դեռ չեն էլ իմանում, թե ի՞նչ են ուզում աշխարհից և իրենք իրենցից: 2020թ.-ի մայիսին ընդունված “գործող” խայտառակ փաստաթուղթը ոչ մի կերպ չի համապատասխանում այսօրվա իրողություններին: Ուստի մեխանիկորեն հարց է առաջանում. իսկ ինչո՞վ է զբաղված կառավարությունը, ո՞ւմ են պետք նրանց տրամադրված լիազորություններն ու հանրային միջոցները, ի՞նչ գլխավոր տեսլականներ ունի մեր երկիրը ռազմավարական ուղղությունների համար:

2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. “Պաշտպանության համակարգի ռազմավարությունը մշակվում է՝ հաշվի առնելով համաշխարհային և հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական, ռազմաքաղաքական ու ռազմական գործընթացները”։ Եթե կառավարություն կոչվող խմբակը, իր ծրագրում գրում է Արցախի ինքնորոշման իրավունքով առաջնորդվելու մասին, իսկ մեկ տարի հետո կառավարության ղեկավարն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, էլ ի՞նչ պետք է սպասել պաշտպանության համակարգի ռազմավարության մշակումից և տարածաշրջանի զարգացումները գնահատելուց:

2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. “Առավել նպատակային քաղաքականություն է իրականացվելու դաշնակից և գործընկեր պետությունների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում: Հատուկ կարևորություն է տրվելու այդ ոլորտում դաշնակցային և գործընկերային հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես ընդլայնվելու է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, որն առաջնահերթ ուղղվելու է համատեղ ուժերի (համակարգերի) ռազմական ներուժի ավելացմանը և երկու պետությունների զինված ուժերի առավելագույն փոխգործունակության ապահովմանը”: Այս ռազմավարական նպատակի ամրագրումից հետո, այն ինչ տեղի է ունենում ՌԴ հետ մեր երկրի հարաբերություններում՝ կոչվում է լիակատար ձախողում: Իսկ եթե կան միամիտներ, որոնք կարծում են, թե փոխարենը Ֆրանսիան, ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը հետևողականորեն զինելու են Հայաստանին՝ չարաչար սխալվում են:

Արցախի կորուստից և Հարավային Կովկասում Հայաստանի անվտանգային դիրքերի ոչնչացումից հետո, կապիտուլյանտ կառավարությունը դեռևս կարծում է, թե իրեն հաջողվելու է մշակել երկարատև պլանավորման խնդիրներն ու դրանց վրա հիմնված պաշտպանության և հինգերորդ սերնդի պատերազմավարման գործիքակազմի զարգացումը: Փոխարենը՝ ՀՀ պաշտպանական առաջնագիծն այնքան է երկարել ու խոցելի դարձել, որ հինգերորդ սերնդի գործիքակազմի փոխարեն տարրական ինժեներական ու կահավորման աշխատանքներն են դարձել օրախնդիր:

2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. “Իրականացվելու են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ու պաշտպանության կազմակերպման ընթացակարգերի հստակեցմանը, այդ թվում՝ պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների պաշտպանության ոլորտին առնչվող լիազորությունների ու պարտականությունների”: Ես չեմ հիշում, որ 2021թ.-ից հունիսից հետո, ՀՀ ԱԺ-ն քննարկեր և ընդուներ ստեղծված բարդ և վտանգավոր իրավիճակում համապետական նշանակության ռազմավարական խնդիրների նորովի կանոնակարգման և պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների համագործակցության մասին օրենսդրական համալիր փաստաթղթեր: 2015թ., 2018թ-ից հետո, նույնիսկ փորձ չի արվել (չհաշված 2020թ. նոյեմբերին չկայացածը) իրականացնել «Շանթ» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Սա հատկապես կարևոր միջոցառում է, համապետական ներուժը գնահատելու և պետական և տարածքային (համայնքային) կառավարման համակարգի կարողությունները ստուգելու տեսանկյունից: Փոխարենը՝ ուժեղացվել և վերազինվել է ոստիկանական համակարգը, որի հիմնական նպատակը կապիտուլյացված իշխանությունը պահպանելն է: Եթե բոլոր տիպի հանցագործությունների ընդհանուր մակարդակը երկրում նվազած լիներ՝ այս համեմատությունը չէիք առանձնացնի:

2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. “Բարեփոխվելու է տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտը: Տեղեկատվական սպառնալիքների և մարտահրավերների մշտադիտարկման, վերլուծության, տեղեկատվական հակազդման և պայքարի միջոցառումների արդյունավետ իրականացման նպատակով կատարելագործվելու է օրենսդրական դաշտը”: Այո բարեփոխվել է այն աստիճանի, որ որոշ տիպի հրապարակային գրառումների համար, տասնյակ քաղաքական մարդիկ կամ դատարաններում են, կամ էլ կալանավայրերում: Իսկ ադրբեջանական տեղեկատվական և կիբեռ ոլորտները զանգվածաբար կեղծում և սպառնում են Արցախի և Հայաստանի հայկականությանը, մշակույթին, ավանդույթներին, ինքնությանը, պատկանելիությանը, սուվերենությանն ու տարրական իրավունքներին: Նիկոլի կառավարությունը նույնիսկ տեսանելի ջանք չի ներդնում, գոնե տեղեկատվական տիրույթներում դրանց հակադարձելու համար: Էլ չեմ խոսում ներքին հոգեբանական-տեղեկատվական վախերի, կաշկանդվածության, բարոյահոգեբանական ճնշումների, հակադրությունների ու թշնամանքի տարածմանը նպաստելու մասին:

Երկրի անվտանգության ու պաշտպանունակության ոլորտի շատ հարցերի կարելի է անդրադառնալ: Հատկապես, որ այս ոլորտն ամենազգայունն է, և գրեթե չունի անկարևոր դետալներ: Բացի այդ՝ քննադատելը հեշտ է, հատկապես երբ այս կառավարությունը ձախողել է գրեթե ամեն ինչ: Երևի թե ժամանակն է մանրամասն անդրադառնալ լուծումներին ու անելիքներին և դա կանենք անպայման:

Բայց վերջում ցանկանում եմ մի հարց ևս տալ . որ գրել եք “Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի”, դա հասկանալի է: Իսկ ՀՀ սուվերեն տարածքներն օկուպացիայից ազատելու մտադրություններ ունի՞ ՀՀ կառավարւթյունը: Թե՞, ձերը միայն հանձնելն է, և այդ հարցն էլ եք գցելու Սերժ Սարգսյանի կամ նախկինների հույսին՝ որպես փորձառու հայրենատերներ»,- գրել է Զաքարյանը։