Բարսելոնը հետաքրքրված է Միլանի պաշտպանով
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին հետաքրքրել է իտալական «Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին, ինչի մասին տեղեկացնում է Sport.es-ը:
Կատալոնական ակումբի ներկայացուցիչները ներկա են եղել Իտալիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Ջենոայի» դեմ հանդիպմանը, որում Սինիշա Միխայլովիչի թիմը հաղթել է 2:1 հաշվով: